News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայի նախագահական համալիրում, կմասնակցեն պետությունների 31 ղեկավարներ եւ 13 վարչապետեր, ինչպես նաեւ շատ նախարարներ եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում Թյուրքական պետությունների կազմակերպության, ՆԱՏՕ-ի եւ Իսլամական համագործակցություն կազմակերպության ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրել է «Անադոլուն»։

Էրդողանը, ըստ պաշտոնական տվյալների՝ հավաքելով 27 մլն 834 հազար 589 ձայն, երդում կտա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում  ժամը 14.00-ին, իր մանդատը նա կստանա ԹԱՄԺ խոսնակի պաշտոնակատար Դեւլեթ Բահչելիից։

«Արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան, Գվինեա Բիսաուի նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոն, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Կոնգոյի նախագահ Դենի Սասու Նգեսոն, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստեւո Պենդարովսկին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը, Տոգոյի նախագահ Ֆոր Էսոզմինա Գնասինգբեն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Բանգլադեշի նախագահ Մոհամադ Շահաբուդդին Չուպուն, Գվինեայի նախագահ Մամադի Դումբույան»,- գրել է գործակալությունը՝ ավելացնելով, որ «պատվավոր հյուրերի ցուցակում 13 վարչապետեր են, այդ թվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն»։

Արարողությանը կմասնակցեն նաեւ 8 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանչիպեկ Օմուրալիեւը, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը եւ  Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահան։

12 երկրներ ներկայացված կլինեն խորհրդարանների նախագահների մակարդակով, որոնց թվում են Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Դին Չժունլին։ Արարողությանը կմասնակցեն Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախկին նախագահ  Դերվիշ Էրօղլուն, Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահական խորհրդի նախկին անդամ Բաքիր Իզետբեգովիչը եւ Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը։

Արարողության ավարտից հետո Թուրքիայի նախագահը կհրապարակի կառավարության նոր կազմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ստոլտենբերգն անհնար է անվանել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ պատերազմի պատճառով
«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը  հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ․․․
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման օգտին և միշտ աջակցել է վերահսկողության համաձայնագրերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ