
Հանրապետության տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 3-ին, 5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,
Լոռիում՝ գիշերը +9+14, ցերեկը՝ +22+25,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+30,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,
Արցախում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32։