News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւը պաշտոնական դեմարշ է հայտնել Բուդապեշտին՝ առանց Ղրիմի Ուկրաինայի քարտեզը պատկերող հոլովակի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը տեսանյութ էր հրապարակել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման կոչով՝ այնտեղ ներառելով քարտեզ, որում Ղրիմը պատկերված է ուկրաինական տարածքից դուրս։

«Հունգարիան պետք է դադարեցնի սադրանքները եւ հավատարիմ մնա ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ուկրաինայի ԱԳՆ-ի հանձնարարությամբ Հունգարիայում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը պաշտոնական դեմարշ է հայտնել հունգարական կողմին»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ հոլովակում Ուկրաինայի կազմում Ղրիմի բացակայությունը հակասում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու մասին Բուդապեշտի հայտարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ