News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարզահամերգային համալիրում ընթացող Լeasing Expo 2023 ցուցահանդեսում «Սկանսիթի» ընկերությունը ներկայացնում է հարավկորեական հայտնի Կաս ապրանքանիշի կշռային համակարգերն ու 1C ծրագրի հիման վրա բիզնեսի ամբողջական ավտոմատացման լուծումներ։

Ընդ որում, «Սկան Սիթիի» մասնագետները առաջարկում են ավտոմատացման խելացի և արդյունավետ լուծումներ՝  ըստ բիզնեսի առնձնահատկությունների եւ հաճախորդի պահանջների։

«Սկանսիթիի» տնօրեն Վահագն Մովսիսյանն ասում է. ընկերությունը հայկական շուկայում գործում է 14 տարի, այս ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ գործընկերներ, եւ դարձել ոլորտի առաջատարներից մեկը։

«Ներկայացնում ենք բիզնեսի ավտոմատացված համակարգեր, կշռային համակարգեր եւ արդյունաբերական կշեռքներ։ Մեր կշռման համակարգերն ու կշեռքները օգտագործվում են արդյունաբերության ինչպես թեթեւ, այնպես էլ ծանր արդյունաբերության ճյուղերում։ Ունենք պրոֆեսիոնալ լուծումներ, ծրագրեր, որոնք ինտեգրվում են առեւտրային սարքավորումների եւ կշեռքների հետ, ներկայացնում ենք այդ ամբողջ համակարգը սկսած անալիտիկ կշեռքներից, վերջացրած ծանր ֆուռերի, գնացքների պալետների, մի խոսքով ունենք ցանկացած ոլորտին առընչվող պրոֆեսիոնալ կշեռքներ», – ասում է Վահագն Մովսիսյանը։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս ցուցահանդեսին Սկան սիթին ներկայացել է բավական շահավետ առաջարկով։

«Ունենք լիզինգի հետ կապված բացառիկ առաջարկներ, լավ զեղչ, մեր հաճախորդներին լիզինգի հետ կապված լրացուցիչ 15 տոկոս զեղչ, դա ինձ թվում է շատ մեծ զեղչ է այս մեծ գումարների սահմաններում, եւ լիզինգի հետ կապված համագործակցում ենք բանկերի հետ, որպեսզի կարողանանք մեր հաճախորդներին հասանելի դարձնել այս ամենը», – ասում է տնօրենը։

Լիզինգ Էքսպոն կաշխատի նաեւ կիրակի՝  հունիսի 4–ին։ Դեռ մեկ օր ժամանակ կա Սկան Սիթի ընկերության շահավետ առաջարկից օգտվելու համար։ 

Տպել
Ամենաշատ