News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերի կողմից թշնամական 5 ԱԹՍ է խփվել, ևս 4-ը խլացվել և իջեցվել են ՌԷՊ-ի միջոցներով։ Մեկ ԱԹՍ-ի անկման պատճառով կոտրվել են Ջանկոյ քաղաքի մասնավոր հատվածի երեք տան և երկու ավտոմեքենայի ապակիները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Մասնավոր սեփականատիրոջ տարածքում հայտնաբերվել է մեկ չպայթած ԱԹՍ։ Ականազերծումից առաջ 50 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարան։

Գիշերային հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին»,- նշել է Ակսյոնովը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ