
Ռուսաստանյան զորքերը հունիսի լույս 4-ի գիշերը գրոհել են Կրոպիվնիցկոյեի մերձակայքի օդանավակայանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՌՈՒ Օդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը հեռուստամարաթոնի ժամանակ, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Իհարկե ամեն ինչ չի հաջողվում բռնել, առանց այդ էլ օդի մեր պաշտպանները հրաշքներ են գործում։ Տեսել եք՝ մայիսը հագեցած էր ռմբակոծություններով։ Վեց հրթիռ է արձակվել։ Վեց ինքնաթիռ-վեց հրթիռ, թեև կարող էր զգալիորեն ավելին լինել․․․ Վեց հրթիռներից չսրսը ՀՕՊ-ը ոչնչացրել է, իսկ երկուսը, ցավոք, ընկել է Կրոպիվնիցկոյեի մերձակայքի օպերատիվ օդանավակայանի վրա։ Հետևանքների մասին ես, հասկանալի պատճառներով, չեմ խոսի»,- հայտարարել է նա։
Ըստ նրա, վնասվածքներ կան նաև Սումիի մարզում․ այնտեղ հինգ անօդաչու է գրոհել։