News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը բուռն հասարակական գործունեություն է ծավալել, որը, ըստ դիտորդների,  միապետության «հեղինակությունը վերականգնելու» նպատակ ունի, քանի որ միջազգային ԶԼՄ-ները կասկածի են ենթարկել երկրից նրա երկարատև բացակայությունը, տեեկացնում է AFP-ն։

Թագավորական դիտորդներն ասում են, որ Մուհամեդ 6-րդը 2022 թվականին շուրջ 200 օր անցկացրել է երկրի սահմաններից դուրս, հիմնականում Ֆրանսիայում և Գաբոնում։

Մարտին նա վերադարձել է Գաբոնում հերթական երեք ամիսն անցկացնելուց հետո՝ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա նախօրեին։

Այդ օրվանից նա չի լքել Մարոկոն, բայց նրա երկարատև բացակայությունները հարցեր են առաջացրել մարոկացի մեկնաբանների և միջազգային ԶԼՄ-ների շրջանում։

Վերջին երկու ամսվա ընթացքում Մարոկոյի 59-ամյա թագավորը քանիցս հայտնվել է հասարակության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ