
Բելգիայի իշխանությունների կողմից Ուկրաինային տրամադրված զենքը վերջերս օգտագործվել է Ռուսաստանի տարածքում։ Երկրի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը և ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը որքան հնարավոր է արագ կապ կհաստատեն ուկրաինական իշխանությունների հետ, որպեսզի պարզաբանումներ պահանջեն, տեղեկացնում է Le Soir պարբերականը։
Պարզաբանման հարցումը հաստատվել հուսալի աղբյուրի կողմից։
«Այդ մատակարարումները նախատեսված են ուկրաինական զինված ուժերի համար իրենց տարածքը և բնակչությունը Ռուսաստանի ներխուժումից պաշտպանելու նպատակով։ Դա ուղղակիորեն նշված է մատակարարումներն ուղեկցող փաստաթղթերում։ Ուստի, այդ զենքն արգելված է Ռուսաստանի ներսում ծրագրեր ունեցող մեկուսացած խմբերի համար»,- նշում է ԶԼՄ-ն։