News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատար Անջելո Միկելե Ռիստուչան սխալ է համարել այն, որ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին սերբական մեծամասնությամբ շրջանների ղեկավարներ է նշանակել ալբանացիների։ Զինվորականը հայտարարությունն արել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

Զինվորականը նշել է, որ քաղաքային վարչակազմի այնպիսի ղեկավարների նշանակումը, որոնց բնակչությունը չի ընդունում, չէր կարելի իրականացնել առանց միջազգային հանրության հետ խորհրդակցելու։

«Պրիշտինայի կառավարության երկրորդ միակողմանի գործողությունն առանց մեզ հետ խորհրդակցելու ուժի կիրառումն էր, ինչը մեր միջամտությունն անհրաժեշտ դարձրեց»,- հայտարարել է Ռիստուչան։

Իտալացի լրագրողները նշել են, որ եթե չլիներ ՆԱՏՕ-ի միջամտությունը, Կոսովոյում սերբերի բողոքը կարող էր վերաճել զանգվածային սպանության։

«Եթե կա համաձայնագիր, այն պետք է իրականացվի։ Բայց առանց որևէ երկխոսության այն մեռած տառ է մնում։ Հիմքում միայն փոխադարձ անվստահությունն է։ Pacta sunt servanda։ Այսքանը բավական է։ Բայց նրանք չեն կարող դա անել»,- իրավիճակը նկարագրել է ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ