Ըստ նախնական տվյալների՝ 15 մարդ է զոհվել, եւս 8-ը անհետ կորել Հայիթիում Առլեն արեւադարձային փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը:
«Թարմացված նախնական գնահատման համաձայն՝ 15 մարդ զոհվել է, 8-ը՝ անհետ կորել, տուժել է 7475 ընտանիք, 1219 տուն հեղեղվել է, եւ մոտ 13390 մարդ տարհանվել է Արեւմտյան դեպարտամենտում, Նիպայում, Հարավարեւելյան, Հյուսիսարեւմտյան եւ Կենտրոնական դեպարտամենտում»,-ասվում է հաղորդագրության մեջ: