
Կարդինալ Մատեո Ձուպին, որն այսօր մեկնում է Ուկրաինա, կայցելի նաեւ Ռուսաստան ՝ Ուկրաինայից Վատիկան վերադառնալուց եւ օրակարգի ձեւակերպումից հետո, հնարավոր են նաեւ հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը։
«Կարդինալ Ձուպպին կայցելի նաեւ Ռուսաստան։ Նա պետք է վերադառնա Վատիկան՝ Պապի մոտ խորհրդակցելու համար։ Դրանից հետո, վերլուծելով եւ ռուսական կողմի համար դիրքորոշում ու առաջարկ ձեւավորելով, կուղեւորվի Մոսկվա»,-ասել է նա՝ նշելով, որ Ձուպպիի հավանական զրուցակիցը կլինի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չի բացառվում նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: