News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն արդեն տանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է», - ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գայանե Մարտյրոսյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում. «Առաջին ատյանի դատարանը նախնական  դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը  երկարացնելու։ Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ քրեական հետապնդման դադարեցման ի՞նչ իրավական ուղիներ կան,  Հ.Սարգսյանն ասաց. «Դատական լսումները թույլ են տալիս պաշտպանական կողմին հանդես գալ համապատասխան միջնորդությամբ և ինչ-որ մի փուլում դադարեցնելու քրեական հետապնդումը, քանի որ պաշտանության կողմն այս պահին գտնում է, որ բացակայում է  հանցակազմը։ Այսինքն կա որոշակի գործողություն, սակայն դրանում բացակայում է  հանցակազմը։ Այսինքն, քրեորեն հետապնդելի այն արարքը, որը մեղասգրվում է, այդ մասով հանցակազմը կտրուկ բացակայում է»։

Նշենք, որ Գայանե Մարտիրոսյանը դատարան կբերվի ուղեկցությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին,  բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ