
Ամերիկյան Յութա նահանգում տարրական եւ միջին դպրոցների գրադարաններից առգրավել են Հակոբ թագավորի Աստվածաշունչն այն պատճառով, որ դրանում պարունակվում են «գռեհկություն եւ բռնություն»։ Որոշումն ընդունվել է ծնողներից մեկի բողոքից հետո, գրել է BBC-ն։
Աստվածաշունչը հանվել է դարակաշարերից 2022թ. օրենքի շրջանակում, որն արգելում է պոռնոգրաֆիական եւ անպարկեշտ հրատարակությունները դպրոցներում։ Դեպքերի մեծ մասում հանվել են սեռական նույնականության եւ ԼԳԲՏ-հանրույթի թեմաներով գրքերը։
Մինչ այդ Աստվածաշունչը դպրոցական գրադարաններից հանվել էր Տեխասի դպրոցական օկրուգում։ Դա կապում են պահպանողականների՝ վիճելի թեմաների մասին ուսմունքներն արգելելու ջանքերի հետ։