News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հայ և արգենտինացի խորհրդարանականները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է.

«Հայ և արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երևանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետևյալ հիմնական դրույթների հիման վրա.

  • Մարդու իրավունքների հանդեպ հարգանք,
  • Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում,
  • Միջազգային վեճերի խաղաղ լուծում,
  • Ագրեսիայի բացառման սկզբունք,
  • Միջազգային խաղաղություն և անվտանգություն,
  • Երկկողմ տնտեսական գործունեության խթանում,
  • Մշակութային կապերի ամրապնդում,
  • Արգենտինայում հայ համայնքի՝ համերաշխությանը միտված գործողությունների տեսանելիության մակարդակի բարձրացում:

Այդ նպատակով և վեճերի լուծման հարցում ևս մեկ անգամ հանդես գալով երկխոսության և դիվանագիտության դիրքերից՝ ընդգծում են հումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու նպատակով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կարևորությունը, ինչպես նաև՝ 2020 թվականի ողբերգական ռազմական գործողություններից հետո որպես ռազմագերիներ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ