News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն իրարամերժ են, հակասական եւ չես կարողանում իշխանությանն որեւէ ներկայացուցչից ստանալ պատասխան, թե ինչ է բանակցվում, ինչ քարտեզներով է բանակցվում, գործընթացն ինչ ճանապարհով է գնում. մեզ մոլորության մեջ են գցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Անհասկանալի է՝ մենք ունե՞նք հայեցակարգ, թե նիչ ճանապարհով ենք գնում, թե՞ սպասում ենք, թե ինչ առաջարկներ պետք է անի ադրբեջանական կողմը, եւ մենք Ադրբեջանի շահերից բխող գործընթացների ընդամենը դակողն ենք:

Արարատ Միրզոյանն այսօր արձնագրեց, որ այսօր ընթացող գործընթացն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: մեկ ասաց, որ Ալիեւն է կողմ 1975 թվականի քարտեզներով առաջնորդվելուն, հետո էլ ասաց, որ նույնիսկ դրա վերաբերյալ վերջնական բան չկա:

Բացի այդ, բանակցություններն ընթանում են մեկ Մոսկվայում, մեկ Վաշինգտոնում, մեկ Բրյուսելում: Հստակ չէ, թե տարբեր մայրաքաղաքներում ինչ փաստաթղթի շուրջ են բանակցում: Պարզ է, որ այդտեղ տարբեր երկրներ ունեն իրենց անձնական շահերը, որոնք իրար հետ թշնամական հարաբերությունների մեջ են: Այս պահի դրությամբ ռուսական կողմը փորձում է ստատուս քվոն պահել, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դա շատ դժվար է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ինչու այդ հարցերը չեն բարձրացվում տարբեր ատյաններում, Ադրբեջանի ագրեսիայի մասին չի բարձրաձայնվում: Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, թե դեռ պետք է հասկանալ, թե ով ում տարածքն է վերցրել: Թշնամին եկել, Ջերմուկ է հասել, ի՞նչ հասկանալու մասին է խոսքը: Եթե պետք է լիներ դեմարկացիա, ինչու են այդ տարածքները մի գրչի հարվածով տրվել Ադրբեջանին: Մենք ապահովագրված չենք, որ այսպես կոչված, անկլավների տարածքները չեն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ ապաշրջափակման դեպքում սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից, գառնիկ Դանիելյանն ասաց. «Դա նշանակում է, որ տեղի է ունենում գործընթաց, որով փորձում են ռուսական ներկայությունը այս տարածաշրջանից դուրս մղել: Դա շատ վտանգավոր է: Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները բալանսավորված քաղաքականություն չեն վարում»:

Տպել
Ամենաշատ