News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ Սեուլի եւ Վաշինգտոնի ռազմական դաշինքն ամրապնդվել է եւ վերաճել «միջուկայինի», տեղեկացրել է «Ռյոնհափ» տեղեկատվական գործակալությունը։

Յուն Սոկ Յոլը նշել է, որ Հյուսիսային Կորեան հզորացնում է իր միջուկային եւ հրթիռային պոտենցիալը եւ լեգալացրել է միջուկային զենքի օգտագործումը։ Ուստի, Հարավային Կորեայի կառավարությունը եւ զինվորականները կպաշտպանեն իրենց քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը՝ ստեղծելով «անվտանգության երկաթյա համակարգ», հիմնված Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի ուժեղ, քան երբեւէ, միության վրա, ընդգծել է Յուն Սոկ Յոլը։

Նա հայտարարել է, որ  ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը զգալիորեն ուժեղացնում է ամերիկյան միջուկային միջոցների զսպիչ ազդեցությունը։ «Հարավային Կորեայի եւ ԱՄՆ միությունն այժմ վերաճել է միջուկային դաշինքի»,- ասել է Յուն Սոկ Յոլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ