News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Քանի որ այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնենք ոռոգման համար: Այս մասին յսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում 2022 թ. բյուջեից կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նա հայտնեց, որ խնդիրը լիարժեք կանոնակարգված չէ և Հայաստանը չունի սակավաջուր տարիներին վերաբերող հաստատված ընթացակարգ, ինչի ուղղությամբ աշխատում են ՇՄ և ՏԿԵ նախարարությունները:

Սիմիդյանը հայտնեց, որ բոլորի խնդիրն է համատեղ գործողություններ և ջանքեր ներդնել, որպեսզի Սևանա լճի վրա գործադրվող ճնշումը թուլանա:

«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,-ասաց ՇՄ նախարարը:

Նախարարը հայտնեց, որ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:

«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ