
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, Ամերիկայի 35-րդ առաջնորդ Ջոն Քենեդու եղբոր որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, հայտնի գործարար Իլոն Մասկի հետ զրույցում հայտարարել է, որ Ամերիկան ունի կենսաբանական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում։
«Մեր լաբորատորիաները ցրված են աշխարհով մեկ՝ Ուկրաինայում եւ այլուր՝ մշակելով նողկալի կենսաբանական զենքի բոլոր տեսակները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Ռոբերտ Քենեդի կրտսերն ընդգծել է, որ աշխարհով մեկ սփռված կենսաբանական լաբորատորիաները լուրջ սպառնալիք են համաշխարհային հանրության համար, որոնց դեմ պետք է պայքարել։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս խնդիրը կարելի է համեմատել արհեստական ինտելեկտի նկատմամբ հանրության հետաքրքրության աճի հետ։