News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ-Սաուդը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման հարցերը սաուդյան Ջիդա քաղաքում։ Այս մասին նշվել է Միլլերի գրավոր հայտարարությունում, նրանց հանդիպումից հետո։

Դիվանագետի տեղեկացման համաձայն՝ Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են շնորհիվ մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացի։ Նշվել է, որ պետքարտուղարը եւ թագաժառանգը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հարցերը, հատկապես էկոլոգիապես մաքուր էներգիայի եւ տեխնոլոգիաների ոլորտներում։

Բանակցությունների ժամանմակ քննարկվել է նաեւ իրավիճակը Սուդանում եւ Եմենում, ինչպես նաեւ տարածաշրջանում պայքարն ահաբեկչության դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ