News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Այսօր այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ եւ իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո,  մեծ փորձություններով պետք է անցնի եւ կարիք ունի ընկերների, բարեկամների. Մեր այցը նաեւ դրա խորհրդանիշն է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Այս բարդ,  դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեեւ երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաեւ եվրոպական արժեքների եւ կայունության խարիսխ է հանդիսանում, եւ որպես արժանի հարեւան ԵՄ-ին:

Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների եւ դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ռոթն ասաց. «Ձեր կառավարությունը նաեւ խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարեւան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ եւ անկախ իր երկրում:

Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է հայ հանրության մեջ հարուցել մտահոգություններ ւ դժգոհություններ: Մենք նաեւ անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները եւ շարժվելու նաեւ այս ուղղությամբ:

Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերն իր հերթին ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է խաղղության հաստատման գործընթացին այս տարածաշրջանում: Մեր հանձնառությունն է երկարատեւ խաղաղություն եւ ազատություն ապահովել ձեր երկրին ու քաղաքացիներին այս տարածաշրջանում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիա է…
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Այդ աղմուկի, այդ հեղեղի մեջ ճշմարտությունը կորսվում է: Այդ խաբեությունների ու մոլորությունների մեջ, այդ պատրանքային թվացող գեղեցիկ պատկերների մեջ...
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար
Նույն գլխի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1922 թվականի դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագիրն անվավեր է Ադրբեջանին վերաբերող մասի ստորագրման պահից...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում. Միրզոյան
Այն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները...
Ամենաշատ