News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղազախստանի իշխանությունները չեն սահմանափակել բանկային սեկտորի աշխատանքը ռուբլով փոխանցումների հարցում, բանկերն իրենք են որոշում աշխատանքի չափորոշիչները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ղազախստանի ֆինանսների փոխվարչապետ Երուլան Ժամաուբաեւը։

«Ընդհանուր առմամբ, կա այսպիսի հասկացություն՝ KYC (անգլ.՝ know your customer), «իմացիր քո հաճախորդին»։ Եթե բանկային սեկտորը պետք է «զտի» որոշակի պահեր՝ կապված պատժամիջոցային կամ այլ հարցերի հետ, դա հենց բանկերի աշխատանքն է։ Այսինքն՝ յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում։ Կառավարության կողմից ոչ մի ցուցում չի եղել»,- ասել է Ժամաուբաեւը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ղազախստանյան բանկերի միջոցով ռուբլով փոխանցումների դեպքում ռուսաստանցի գործարարների համար ստեղծվող հնարավոր դժվարությունների մասին։

Ավելի վաղ «Ведомости» թերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանցի գործարարները սկսել են բախվել մի իրավիճակի, երբ Ղազախստանի բանկերը ռուբլով վճարումներ չեն ընդունում։

Ապրիլին Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության ներկայացուցիչ Մեդինա Աբիլկասիմովան տեղեկացրել էր, որ հանրապետության իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի խուսափեն ֆինանսական սեկտորի վրա երկրորդային պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ Ղազախստանի բոլոր բանկերը եւ ֆինանսական կազմակերպություններն զգալիորեն ուժեղացրել են արեւմտյան պատժամիջոցներին հետեւելու ընթացակարգերը։ Գործակալության ղեկավարը նշել է, որ Ղազախստանը հետեւում է այդ միջոցներին, որպեսզի իր բանկային համակարգը առեւտրային գործարքների ժամանակ չօգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ