News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որն ուղղված է շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մեղմանը:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման և պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն է տալու բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:

Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի Հանրապետության (ԱՀ)  գյուղատնտեսության նախարարության ու  ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, և արդեն մեկնարկել է հայտերի ներկայացման գործընթացը:

Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։ Նրանք հայտերը կարող են ներկայացնել ԱՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված  մասնագիտական  հանձնաժողովին: Ջերմատների վերազինման  աշխատանքների ընդհանուր արժեքի 95 տոկոսի ֆինանսավորումն ապահովվելու է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով (որից 45 տոկոսը ձևակերպվելու է անտոկոս փոխառության տեսքով), իսկ 5 տոկոսը վճարելու է սեփականատերը:

Ծրագրին և ջերմատնային ուղղության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը:  Խոսելով Արցախի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից ծրագրի կարևորության  մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ստիպում է քայլեր իրականացնել պարենային ինքնաբավության ապահովման ուղղությամբ: Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Այն կարևոր է թե՛ պարենային անվտանգության ապահովման, թե՛ ապագայում բիզնեսի զարգացման, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի  պահպանման ու նորերի ստեղծման տեսանկյունից: Ծրագիրը նպաստելու է նաև գյուղատնտեսության մեջ նոր ստանդարտների ներդրմանը, ինչը չափազանց կարևոր է ոլորտի զարգացման առումով:  Ես շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր խնդրի լուծմանը»:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Թողնում եմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը. Մասիս Մայիլյան
Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում...
Ամենաշատ