News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության։

«Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ։ Ինձ դեռ չեն հրավիրել հարցաքննության։ Երբ կարիքը կառաջանա, հրավիրեն, ես կներկայանամ ու կտամ բացատրություններ։ Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ասելիք ունեմ, հանրային կերպով եմ ասում»,– վստահեցրեց նախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։

Ապրիլի 27-ին Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։

Հիշեցնենք նաև, որ «Քովիդ»-ի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այդ ժամանակ Առողջապահության նախարար էր Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ