News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի բուժքույր Հ.Ղ.-ի հետ միասին վարել են պատվաստումների գրանցման սևագիր մատյան, որից տվյալների արտագրումը Ն.Ս.-ն հանձնարարել է պատվաստման գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող այլ բուժաշխատողի: Գիտակցելով, որ սևագիր մատյանից այդ տվյալները նույնությամբ արտագրվելու են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ bժշկական կենտրոնի պատվաստումների գրանցամատյանում, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումով, այն է՝ յուրաքանչյուր պատվաստման համար լրավճար ստանալու ակնկալիքով, ՀՀ 3 քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու և երկրորդ դեղաչափով պատվաստված չլինելու պայմաններում ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել այդ մասին: Այնուհետև, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով՝ այն հանձնել է նույն բժշկական կենտրոնի համապատասխան բաժին, որտեղ գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվել և հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրվել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այսպիսով՝ Ն. Ս.-ն միջնորդավորված կերպով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ն.Ս.-ին  (2 դրվագ) և Հ.Ղ.-ին (3 դրվագ) մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում հսկող դատախազի որոշմամբ Հ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ