
Ուկրաինան պատրաստ էր հաշտություն կնքել Ռուսաստանի հետ, իր գրավոր առաջարկներն էր տալիս այդ հարցով, եւ Մոսկվան ըստ էության դրանց հավանություն էր տվել, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո Կիեւը հրաժարվեց այդ մտքից, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարները պատրաստ էին խաղաղության պայմանագիր կնքել եւ Ռուսաստանին գրավոր առաջարկություններ էին տալիս, որոնց մենք ըստ էության հավանություն էինք տվել»,- Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Պատրուշեւը։
«Բայց առավոտյան բանակցությունների ժամանակ նրանք մեզ առաջարկներ էին փոխանցում, իսկ երեկոյան ասում էին՝ ոչ, մենք հրաժարվում ենք դրանցից։ Դա եղել է միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն նրանց վրա ճնշում էր գործադրում եւ ասում, որ բանակցություններ չվարեն»,- հավելել է Պատրուշեւը։