News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իարավասու մարմնի ներկայացուցչի հետ։

Ստացված պարզաբանման համաձայն, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։

Ավելի ուշ քաղաքացին Պաշտպանին տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։

Տպել
Ամենաշատ