News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացել են տեղեկություն, որ Արեւիկ գյուղի մի բնակիչ  տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանները զննություն են կատարել 44-ամյա տղամարդու տնամերձում:

Հողամասում հայտնաբերվել է 21 կանեփանման բույս: Տղամարդն ասել է, որ ինքն է աճեցրել կանեփը թմրամիջոց ստանալու եւ օգտագործելու համար:

Նմանատիպ մի ահազանգ էլ ոստիկանները ստացել էին Աշակերտ գյուղի մի բնակչի մասին: Զննության ընթացքում 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի 9 թուփ: Խորդանոցում էլ հայտնաբերվել է ավելի քան 300 գրամ մանրացված չորացված զանգված:

Արմավիրի ոստիկանները եւս մեկ նման տեղեկություն ստացել են Այգեշատ գյուղից: Ըստ այդմ, Այգեշատի բնակչի հողամասում ոստիկանները հայտնաբերել են 57 բույս: 62-ամյա տանտերը հայտնել է, որ ինքն է ցանել ու աճեցրել անձամբ օգտագործելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ