News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բանակում իրականացվող բարեփոխումները ինձ վստահություն ներշնչում են, բայց դանդաղ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:

«Անցած տարի այս օրերը պյամնավորվածություն ունեինք, որ զորավարժություններ անցկացնեինք, որ բանակին ցույց տայինք, որ ինչ ռեժիմով կարելի է աշխատել առանցվ բանակային 40 օր կարանտին, 3 ամսի դասընթացներ ու անցկացրեցինք զորահավաքներ, որով 7 օր նախապատրաստվել են ու 8-րդ օրը զորավարժություն են անում: Ամսի 5-ին պետք է սկսեինք, բանակը ամսի 2-ին հրաժարվեց, ասեց՝ թղթաբանություն, բյուջե չկա եւ այլն: Բանակը դանդաղում է, զենքի օրենքը ընդունվել է, մարդիկ չեն կարող զենք առնել, որովհետեւ օրենքով նախատեսված դասընթացը եւ լիցենզավորումը, այդ հարցերը չի լուծվել, դա կոչվում է, սաբոտաժ»,- ասաց նա:

Վարդանովը նշեց, որ եթե ՀՀ հարցում մենք պետք է պաշտպանողական մարտեր վարենք, ապա Արցախը պաշտպանելու համար պետք է հարձակողական մարտերի բանակը պատրաստել. «Մենք պիտի Քարվաճառը վերցնենք ու մտնենք Կովսական ու Սանասար ու այդ հատվածով հարավային ուղղությունով պահովենք, եթե մենք դա չանենք, ապա Արցախը 3-6 ամիս մարտական գործողությունների արդյունքում կկոտորվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ