News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի  Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի  գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության  առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին: 

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական,  ուսանողական և ուղեկից  միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ