News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում եւ Արցախում բուհերի ընդունելության միասնական քննությունների մեկնարկն այսօր տրվել է: Այսօր դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից: Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից քիմիա հանձնողներինը՝ 1154, ռուսերենը՝ 292:

Լրագրողների հետ զրույցում թիվ 14 քննական կենտրոնի ղեկավար Նորայր Մարտիրոսյանն ասաց, որ քննական կենտրոնում մասնակցում է 120 դիմորդ՝ միայն Քիմիա առարկայից:

Նա նշեց, որ 4 դիմորդ բացակա է. «Եթե բացակայությունը հիմնավորված լինի, ապա գուցե թողնեն՝ քննության մասնակցի»:

Հարցին՝ արդյո՞ք դիմորդների թվաքանակի փոփոխություն նկատվում է, Նորայր Մարտիրոսյանն ասաց. «Պայմանավորված այն հանգամանքով, որ հունվարին մեկ անգամ էլ է քննություն հանձնվե, գուցե հիմա մի փոքր պակաս լինի, բայց ավելի շատ կրկնում են քննությունները, նույնիսկ եթե բարձր են ստացել, ուզում են մեկ անգամ էլ փորձել: Հնարավորություն կա, երեխաներն էլ փորձում են»:

Նշենք, որ հունիսի 13-ին  քննություն կկազմակերպվի  «Օտար լեզու», 16-ին՝ «Մաթեմատիկա», 20-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», 23-ին՝ «Կենսաբանություն», 27-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաներից: Քննական հինգ կենտրոններն արդեն կահավորված են, անհրաժեշտ տեսախցիկները եւ պատճենահանող սարքերը`  տեղադրված, որպեսզի քննություններն անցկացվեն ըստ կարգի: Բոլոր դիմորդները ստացել են իրենց անցաթղթերը, տեղյակ են, թե որ քննական կենտրոնում է լինելու իրենց միասնական քննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ