News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


Ընդունված պրակտիկ կա, որ երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հիմնականում արտադրողներն ու ներմուծողները փորձում են դա տեղափոխել գնի մեջ, այսինքն դա մնա սպառողների վրա, այլ ոչ թե այդ հարկը վճարեն իրենց շահույթների հաշվին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ծխախոտի ակցիզային հարկը որոշել են բարձրացնել տարեկան 10 տոկոսով, ոչ թե 15 տոկոսով, ինչպես եղել է նախորդ տարիներին:

«Իսկ երբ գինը էականորեն բարձրանում է, շատ սպառողներ բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին, սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը կարող է ավելի վնասակար լինել առողջությանը: Էլ չեմ ասում, որ կարող է տնայնագործական եղանակով պատրաստված ծխախոտի արտադրանք սկսեն օգտագործել:

Երկրորդ մտահոգող հանգամանքն այն է, որ երբ մենք բարձրարժեք ծխախոտից անցում ենք կատարում միջին կամ ցածր արժեք ունեցող ծխախոտի արտադրանքի, կառավարությունը կորցնում է ավելացված արժեքի հարկի որոշակի մաս»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս ոլորտը տարեկան շուրջ 120 մլրդ դրամի հարկ է վճարում. «Սա գործոն է, որը մենք պետք է հաշվի առնենք: Մեր միջամտությունները նրանց հարկային կամ գործարար միջավայրին, պետք է լինեն նաեւ իրենց համար հասկանալի եւ ոչ կտրուկ, որ շոկեր չունենանք: Այլ հարց է, որ կառավարությունը հայտարարել է, որ վնասակար սպառումը հետեւողականորեն կրճատելու քաղաքականությունը կարեւոր է, եւ եթե նկատել եք, մենք երեք տարի այդ քաղաքականությունն իրականացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ եւս երեք տարի իրականացնելու ենք»:

Հարցին, թե որքա՞ն ծխախոտ է իրացվում Հայաստանում տարեկան, Արման Պողոսյանը պատասխանեց. «Մեր ներքին շուկայի տարողությունը շուրջ 5 մլրդ գլանակ է տարեկան, որից մոտ կեսը ներմուծվում է, կեսը՝ արտադրվում տեղում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». ՆԳՆ-ն, նոր նախագծի ընդունմամբ, պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային...
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Ամենաշատ