News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Արեւմտյան վերլուծաբաններն ու պաշտոնյաները Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք հիմնական սցենար են տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումից հետո, ասված է այս շաբաթ հրապարակված Economist-ի նյութում, փոխանցում է BBC News-ը:

Դրանցից առաջինի համաձայն՝ Ուկրաինան մեծ բեկում է կատարում՝ վերադարձնելով երկրի արեւելքում գտնվող տարածքների զգալի մասը եւ, հնարավոր է, նույնիսկ սկսում է սպառնալ բռնակցված Ղրիմին։ Ճակատում նման կորուստների պատճառով Վլադիմիր Պուտինը կարող է կորցնել իշխանությունը։ 

Շատերի համար սա Եվրոպայի խաղաղությունը վերականգնելու լավագույն միջոցն է։ Բայց իրադարձության զարգացման այս տարբերակը մտավախություն է առաջացնում, որ քաոսի մեջ ընկղմված Ռուսաստանը կարող է կորցնել իր միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողությունը։

Երկրորդ սցենարը, ինչպես գրում է պարբերականը, ենթադրում է Ռուսաստանի ավելի քիչ կորուստներ, բայց նաեւ հետագա պարտությունների հեռանկար։ Դա կարող է բավարար լինել Պուտինի իշխանությունը թուլացնելու համար։

Երրորդ, ավելի մռայլ արդյունքը կլինի փակուղային իրավիճակը, որը թույլ կտա Ռուսաստանին պահել իր գրավածի մեծ մասը, նույնիսկ հակահարձակումից հետո։ Դա կխաթարի Արեւմուտքի հավատն Ուկրաինայի հաջողության հանդեպ եւ կխրախուսի Պուտինին։

Չնայած բոլոր ռազմական անհաջողություններին, թվում է, թե Պուտինը չի հրաժարվի Ուկրաինան իրեն ենթարկեցնելու ծրագրերից՝ բռնակցելով տարածքները եւ Կիեւում խամաճիկային կառավարություն հաստատելով, գրում է Economist-ը՝ հղում անելով Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինյան Կարնեգի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուեւին: Դրան Կրեմլը, հավանաբար, ակնկալում է հասնել՝ երկար տարիներ ձգելով հակամարտությունը։

Պատերազմի ձգձգումից կարելի է խուսափել, եթե Ուկրաինան հասնի նկատելի ռազմական հաղթանակների, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների ընդլայնված երաշխիքների հաշվին ՝ Կիեւին ռազմական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Economist-ը։ Եթե պաշտպանության եւ ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ նման երաշխիքներն իրավաբանորեն ձեւակերպվեն երկար ժամկետով, դա կոչնչացնի Կրեմլի հույսերը, որ Արեւմուտքը «կհոգնի» Ուկրաինային օգնելուց։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
ԵՄ-ն կարող է համաձայնեցնել 2024-ի համար Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը 
Մենք ամրապնդում ենք համագործակցությունը...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ