News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Եթե Ռուսաստանը փոխի ռազմական գործողության հայտարարված նպատակները, ապա խաղաղության համաձայնագրի հնարավորություն կլինի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Ուկրաինայի վերականգնման մասին երկխոսություններ» թեմայով համաժողովում, փոխանցում է NV.ua-ն։  

Նա նշել է, որ Ուկրաինան կարող է ապրել խաղաղ, բարիդրացիական բոլոր հարեւանների հետ»: Նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայի նպատակն է «ապազգայնացումը», «ապառազմականացումը» եւ «դենատոիզացիան»: Նրա կարծիքով՝ այդ խնդիրների էությունն է «երկրի երեսից ջնջել ուկրաինական ազգը, քանի որ այն, իբր, գոյություն չունի Ռուսաստանի տեսանկյունից»։    

Չինաստանը եւ մյուս պետությունները, որոնք առաջարկում են իրենց խաղաղության ծրագրերը, մրցում են բանակցություններում միջնորդի դերի համար, շարունակել է նախարարը: Նրա կարծիքով՝ նրանց գործողություններում «կա մեկ նրբություն»․ նրանք բոլորն առայժմ ցանկանում են միջնորդ լինել Ռուսաստանի կողմից։ Նա եզրակացրել է, որ քանի որ նման պետությունները չունեն «իրական անկախ մեդիատորիա» եւ անկողմնակալություն, ապա Կիեւը կսպասի եւ կշարունակի հասնել հաղթանակի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
ԵՄ-ն կարող է համաձայնեցնել 2024-ի համար Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը 
Մենք ամրապնդում ենք համագործակցությունը...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ