News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է՝ իր եւ իշխանության միջեւ խզում ու լարվածություն չկա։

«Երբ որ ես նախարար էի, ֆինանսների նախարարին էի ասում, որ սխալ է արել, ի՞նչ է՝ այն ժամանակ էլ եմ ընդդիմադիր եղել։ Երբ ինչ-որ խնդիր ես փորձում հասցեագրել, տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմադիր ես, մենք, ցավոք սրտի, խորհրդրարանական ընդդիմություն չունենք, բովանդակային բանավեճ հաճախ չի լինում։ Գործադիրի հետ քննարկումներում մենք կարող ենք ավելի լավ տարբերակներ առաջարկել։ Հիմա ե՞ս եմ ընդդիմադիրը, թե արջի ծառայություն մատուցողները։ Ես կուսակցության, վարչության անդամ եմ, կիսում եմ իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը։ Բայց իշխանությունը բազմաշերտ է, կան մարդիկ, որոնք վոկոլա են, եւ մարդիկ, որոնք այդքան էլ վոկալ չեն։ Եթե ինչ-որ դեր կարող եմ ունենալ հարց բարձրացնելու համար, անելու եմ դա՝ անկախ պաշտոնյայի անուն-ազգանունից, հարաբերություններից»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ