News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Տիեզերքում սև խոռոչներն արդեն վաղուց համարվում են վերջնական երևույթներ, անհատակ փոսեր, որտեղ նյութը և էներգիան ընդմիշտ անհետանում են։ Սակայն Սթիվեն Հոքինգի հեղափոխական տեսությունը ենթադրում է, որ, իրականում, դրանք կարող են դանդաղորեն գոլորշիանալ։ Այս մասին գրում է «Նովայա նաուկան»։

Վերջերս այս գաղափարն էլ ավելի է առաջ տարվել շնորհիվ նոր ուսումնասիրությունների, որոնք ենթադրում են, որ գոլորշիացումը կարող է ընդհանուր ճակատագիր լինել՝ չսահմանափակվելով միայն սև խոռոչներով, այլև տարածվելով Տիեզերքում բոլոր օբյեկտների վրա։ 1974 թ․ Սթիվեն Հոքինգն առաջարկեց, որ սև խոռոչները վերջնական արդյունքում գոլորշիանալու են, այսպես կոչված, Հոքինգի ճառագայթման միջոցով։ Այդ երևույթը, որ բխում է քվանտային մեխանիկայից, իր մեջ ներառում է լուսային մասնիկների (ֆոտոնների) գոլորշու ստեղծում, որոնք առաջանում են սև խոռոչների չափազանց հզոր գրավիտացիոն դաշտերի շուրջ, իրադարձությունների հորիզոնի մերձակայքում։ Սա հանգեցնում է էներգիայի աստիճանական կորստի, և վերջնական արդյունքում, սև խոռոչի գոլորշիացմանը։Վերջերս Նիդեռլանդների Ռադբոուդի համալսարանի հետազոտողները տեսության արմատական վերանայում են  առաջարկել՝ ստիպելով գիտական հանրությանը տատանվել իր վստահության մեջ։ Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ Հոքինգի ճառագայթումը կարող է ստեղծվել ոչ միայն սև խոռոչների, այլև բավարար զանգված ունեցող բոլոր օնյեկտների մոտ  էնէրգիայի կորստի հաշվին։ Ի վերջո, այդ ժամանակ ամեն ինչ Տիեզերքում կգոլորշիանա։ Թիմի աշխատանքը հրապարակված է  Physical Review Letters ամսագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ