News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Որեւէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանը:

«Գործող իշխանությունների հայտարարություններին, այդ թվում նաեւ ժողովրդավարության բաստիոնին պետք է վերաբերվել առնվազն հեգնանքով, որովհետեւ իրականության հետ որեւէ կապ չունեն դրանք: Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հետ կատարվող այս իրադարձությունը, ակնհայտ է, որեւէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է: Իմ գնահատականով սա  գործող իշխպանության կողմից ուղղակի ուժի ցուցադրություն է, այսինքն՝ ինչ կուզեմ կբանակցեմ, որ տարածքները կուզեմ, կհանձնեմ, ում կուզեմ կազատազրկեմ, ընդամնեը բռնություն հանուն բռնության, սա է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանությունը, ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության:

Շահնազարյանը նաեւ չբացառեց, որ սա կարող է ուղերձ լինել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին, քանի որ վերջերս հրապարակումներ կան, որ Փաշինյանը իրավիճակը չի վերահսկում. «Չեմ բացառում, որ սա ուղերձ է, որ ես իրավիճակը վերահսկում եմ» :

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը։ Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ