News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի օրվա ընթացքում առնվազն 96 մարդ է զոհվել Հնդկաստանի ամենախիտ բնակեցված երկու նահանգում, կիրակի հայտնել են պաշտոնատար անձինք, ընդ որում երկրի բազմաթիվ նահանգներ տառապում են ուժասպառ անող տապից, տեղեկացնում է The Associated Press-ը։

Մահվան դեպքերը գրանցվել են հյուսիսային Ուտար-Պրադեշ և արևելյան Բիհար նահանգներում, որտեղ իշխանությունները զգուշացրել են 60-ից անց և տարբեր հիվանդություններ ունեցող անձանց ցերեկը մնալ տանը։

Ուտար-Պրադեշ նահանգում զոհվածները, ընդհանուր հաշվով, 54 մարդ, գրանցված են եղել Բալիա շրջանում։ Իշխանությունները պարզել են, որ մահացածների մեծ մասը 60 տարեկանից մեծ են եղել և նրանք առողջական խնդիրներ են ունեցել, որոնք սրացել են ուժեղ շոգի պատճառով։ 

Արևելյան Բիհարում կիզիչ տապը ընդգրկել է նահանգի մեծ մասը, ինչը վերջին երկու օրվա մեջ հանգեցրել է 42 մարդու մահվան։

Շաբաթ օրը Պատնա նահանգում արձանագրվել է առավելագույն ջերմաստիճանը՝ 44,7 աստիճան ըստ Ցելսիուսի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ