News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Տյումենում կիրակի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության զբոսայգի և զորահրամանատարի պատվին հուշարձան է բացվել։ Արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մորը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Տյումենում ՀՀ պատվո հյուպատոս, Հայերի միության տարածաշրջանային նախագահ Աբրամ Հովեյանը, տեղեկացնում է   NewsProm.ru-ն։

«Ուզում եմ նշել մեր երկրների միջև կապերի ամրապնդման գործում հայկական համայնքի ներդրումը։ Համայնքը կամուրջ է մեր մշակույթների միջև և նպաստում է տնտեսական ու հումանիտար կապերի զարգացմանը։ Հայկական համայնքներն ամբողջ աշխարհում պահպանում են իրենց ազգային նույնականությունը, միաժամանակ կարևոր ներդրում ունենում տնտեսական զարգացման մեջ հարստացնում են ընդունող պետությունների  հասարակական-մշակութային կյանքի ներկապնակը։ Համոզված եմ, որ հայկական համայնքն այդպիսի դեր է կատարում նաև Ռուսաստանում։ Երախտագիտություն եմ հայտնում Տյումենի հայկական համայնքի ղեկավար Աբրամ Հովեյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց  եռանդը, աշխատանքն ու զգացմունքներն են դրել այս հիասքանչ զբոսայգու ստեղծման գործում։ Ձեր ջանքերի շնորհիվ մենք ստացանք մեր ժողովուրդների բարեկամության հերթական բովանդակային խորհրդանշանը։ Շնորհակալություն եմ հայտնում այս յուրօրինակ գաղափարի և գեղեցիկ նախագծի բոլոր հեղինակներին և շնորհավորում եմ բոլորիս զբոսայգու բացման առիթով»,- զբոսայգու բացման արարողությանն ասել է Մհեր Գրիգորյանը։

Նահանգապետ Ալեքսանդր Մորը հայտնել է, որ Տյումենի Հայերի միությունը և հայկական մշակույթի կենտրոնը ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանի հասարակական կյանքին։ Համայնքի ուժերով ստեղծված զբոսայգին, ըստ նրա, «բոլոր տյումենցիների ձգողության վայրը կդառնա, որոնք երեխաների հետ կզբոսնեն այստեղ՝ մեծ հարգանք տածելով մեր բազմազգայնությանը»։ Մորը տեղեկացրել է նաև, որ նահանգը Հայաստանի հետ են կապում ոչ միայն երկարատև պատմությունը, մշակութային ամուր կապերը, այլև աճող տնտեսական փոխհարաբերությունները․ անցած տարվա արդյունքներով, նահանգի և հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը աճել է 4,5 անգամ։

Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը զբոսնեցին այգու հիմնական տեղամասերում, մասնակցեցին խորհրդային զորահրամանատար և պետական գործիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կիսանդրու բացմանը և ծաղիկներ դրեցին հուշարձանին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ