![](img/news/76/79/15/default.jpg)
Հայաստանը ռուսաստանցիների արտասահմանյան ամենահայտնի ուղղությունների թոփ հնգյակում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Яндекс Путешествия»-ի ուսումնասիրության արյդունքներին։
Ըստ ծառայության տվյալների՝ հայտնի ուղղությունների թվում Հայաստանը զիջում է միայն Թուրքիային։ Ցուցակում Հայաստանն առաջ է անցնում Ղազախստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից։
Ռուսաստանից Հայաստան ուղեւորության միջին արժեքը հունիսին գնահատվել է 25,7 հազար ռուբլի։