News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որեւէ քաղաքացիական անձի: Մենք կոչ ենք անում, որ զորքերը հայելաձեւ երկու կողմերից հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կայուն բանակցությունների համար գուցե անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի անվտանգային բալանսը, եւ այն հարցին, արդյո՞ք Միացյալ Նահանգները տեսնում է պոտենցիալ անվտանգային հարցում օգնելու, դեսպանը պատասխանել է.

«Մենք ունենք անվտանգության ոլորտում հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք արդեն Հայաստանի դիմումի համաձայն անում ենք բաներ, որոնցով օգնում ենք Հայաստանին՝ անվտանգության ոլորտում. օրինակ՝ մենք արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը համաշխարհային խաղաղապահ ջանքերին: Մենք բազամաթիվ վարժանքներ եւ այլ աշխատանքներ ենք տարել Հայաստանի հետ, որոնց միջոցով օգնում ենք խաղաղապահ առաքելություններին՝ Հայաստանի մասնակցությունը: Հայաստանի դիմումի համաձայն՝ մենք նաեւ ռազմաբժշկական տեխնիկական միջոցներ ենք տրամադրել: Մենք նաեւ փոխանակման ծրագրեր ունենք հայկական բանակի մասնագետների հետ. նրանք գալիս են ԱՄՆ եւ տեսնում են, թե ինչպես ենք մենք գործում, այսպիսով՝ մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ ունենք հարաբերություններ Հայաստանի հետ: Մենք քննարկում ենք, թե Հայաստանին լրացուցիչ ինչ կարող է անհրաժեշտ լինել»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանից «միջանցք» պահանջելուն՝ Քրիստինա Քվինը ասել է.

«Սպառնացող հռետորաբանությունը չի օգնում, օգտակար չէ խաղաղության գործընթացներում առաջ շարժվելու համար: Մենք խրախուսել ենք կողմերին, որ քննարկեն թե տրանսպորտային համակարգն ինչպես կարելի է բարելավել: Դրան աջակցելու համար Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տրանսպորտային ոլորտի ուսումնասիրություն է կատարել Հայաստանի համար, որով ներկայացված են տարբեր երթուղիներ ոչ միայն Ադրբեջանի, այլ ընդհանրապես: Ցանկանում ենք դրան աջակցել, եւ երկու կողմերը, վերջին հաշվով, իրենք պետք է քննարկեն, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու»:

Դիտարկմանը, որ միջանցքի դեպքում առաջանում է նաեւ պետության սուվերենության հարցը, դեսպանը մեկնաբանել է. «Կարծում եմ՝ ընդհանրապես տարածաշրջանում ավելի լավ տրանսպորտային ուղիներ ունենալը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի պարագայում: Կօգնի, որ հայկական ապրանքները հասնեն այլ վայրեր, որպեսզի Հայաստան ապրանքներ բերվեն տարբեր վայրերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն
Եթե Երեւանը համաձայներ շարունակել իրականացնել իրավիճակի կայունացման համալիր միջոցները...
Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը
Կիրանցի դպրոցի տնօրենը շուտով կհանդիպի աշակերտների ծնողների հետ՝ հասկանալու համար, թե ո՞ր դպրոց պետք է հաճախեն աշակերտները սեպտեմբերից...
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ. Ռուբինյան
Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ…
Եթե բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, այն կարելի է հենց վաղը ստորագրել. Ռուբինյան
Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել. Տարածաշրջանային...
Կա տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն. ԱԳ նախարար
Կա երկարատեւ խաղաղության իրական հնարավորություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ