News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց Թալինի տարածքում 170 հեկտար հողամասերով  համալրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»  (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրագործումը ենթադրում է Թալին համայնքի տարածքում կայանների կառուցում։ Ծրագրի շրջանակներում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում Ծրագրի իրականացման համար առավել արդյունավետ է գնահատվել Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում գտնվող 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը։

Այդ նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ Թալին համայնքին պատկանող 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը համայնքի կողմից նվիրաբերվել են Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նույն որոշմամբ նախատեսվել է, որ նշված հողամասերով պետք է համալրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Նշվածի հիմքով մշակվել է սույն նախագիծը, որով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող հողամասերը հետ վերցնել և ներդնել Ընկերության կանոնադրական կապիտալում։

Հողամասերը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են գնահատման, որի արդյունքում շուկայական արժեքը 15.05.2023թ.-ի դրությամբ կազմել է ընդհանուր 1,879,658,000 դրամ, իսկ  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ընդհանուր գումարը կազմում է 2,074,007,694 դրամ։

Նախագծով նախատեսվում է հողամասերը Ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել 2,074,008,000 դրամ արժեքով`հիմքում դնելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

Ներկայումս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 5,561,145,000 դրամ, որը բաժանված է 5,561,145 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

Ընկերության կանոնադրական կապիտալը 2,074,008,000 դրամով ավելացնելու դեպքում նոր ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը կկազմի 2,074,008 հատ։

Ընկերության կանոնադրական կապիտալում հողամասերի համալրման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ  կառավարության կողմից հաստատված «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային պայմանով առ այն, որ ծրագրի իրականացնող ընկերությունում Ընկերությունն ունենալու է 15% բաժնեմասնակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան և Համաշխարհային բանկը 1 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ
Ծրագիրը կօգնի ստեղծել և ընդլայնել բաշխված արևային էներգիայի շուկան և մարտկոցների արտադրության պիլոտային ծրագիր սկսել Թուրքիայում...
Սանոսյանը և IFC տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,15 դոլար
Նավթի գնանշումները հինգշաբթի առավոտյան բարձրանում են...
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ