News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Ես օրեր առաջ հանդես էի եկել առաջարկությամբ, որ եթե ինձ եւ մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի լիազորություն մտնել բանակցությունների մեջ, կկարողանայինք 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մցտնել բանակցային գործընթացում եւ այն դարձնել շատ ավելի հայանպաստ, հիմա շատ զանգեր եմ ստացել, մարդիկ հարցնում են, թե ինչպես դա կարելի է անել: Այ մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Ես կրկնում եմ առաջարկությունս՝ ինձ եւ մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, առանց կողքից խանգարելու, այդ ընթացքում լռելու ուղղակի, եւ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում:

Այսօր այդ հնարավորությունը մենք ունենք. Բանակցությունների գործընթացը, դրա ընկալումը չի համապատասխանում նրան, ինչին մենք ունակ ենք: Ընդհանուր ընկալումը այն է, որ մենք այսօր անկախ ամեն ինչից պատրաստ ենք գնալ հարցի լուծման, որովհետեւ մտահոգ ենք պատերազմով եւ ընդունելու ենք ցանկացած պայման Ադրբեջանի կողմից, միայն թե խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Սա սխալ ընկալում է, դա հայ ժողովրդի ցանկությունը չէ: Այստեղ պետք է բանակցային ամբողջ տրամաբանությունն ու նարատիվը փոխել: Հիմնական շեշտադրումն այն է, որ մենք ոչ թե նոր ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, այլ ձեւակերպում ենք անպես, որ հայկական կողմը պատրաստ է բանակցելու Ադրբեջանի հետ որոնելու այն ճանապարհները, որ հնարավորություն կտա հասնել արդար, երկարատեւ ու կայուն խաղաղության»,-ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, պետք է նաեւ ընդլայնել բանակցային օրակարգը. «Այսօր բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա: Հայկական կողմը ուզում է միայն ադրբեջանական պահանջներն ընդունած լինելով հանդերձ փորձել այնպիսի  դիվանագիտական ձեւակերպում տալ դրանց, որ հայ ժողովրդի համար դա ընկալելի լինի: Բայց Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, նա ուզում է, որ իր պահանջներն այնպիսի ձեւակերպում ստանան, որ ապագայում  հնարավորություն չլինի տարաբնույթ մեկնաբանությունների:

Երրորդ, այդ ընդլայնված օրակարգում պետք է ներառել Արցախը խորհրդային շրջանում ինքնավար մարզ լինելու փաստը: Սա է, որ պետք է կտրուկ փոփոխություն մտցնի եւ բանակցային տրամաբանության մեջ եւ նոր դռներ ու հնարավորություններ բացի հայանպաստ  լուծման հասնելու համար:

Եթե հնարավոր եղավ այս հանգամանքը մտցնել բանակցային օրակարգ, հավատացեք, դա կտրուկ փոփոխություն է բերելու ընդհանուր գորխընթացի մեջ: Սա հնարավոր է անել, ես դրանում համոզված եմ 100 տոկոսով, որովհետեւ այս հարցը օրակարգ բերելու հարցում հակափաստարկ չկա: Սա այն խնդիրն է, որ միջազգային հանրությունը կհասկանա, կընկալի: Նրանք կնպաստեն, որ այս հարցը մտնի օրակարգ: Նրանք կպարտադրեն, որ այս հարցը մտնի օրակարգ, իսկ եթե Ադրբեջանը  դիմադրի, հավատացեք, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու: Դա ստիպելու է Ադրբեջանին ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Նա հիշեցրեց, որ 1970-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան ընդունել է բանաձեւ, որտեղ նշվում է, որ այս բանաձեւը չպետք է մեկնաբանել այնպես, որ կարող է վտանգել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը, բացառությամբ այն երկրների, որոնք չեն հարգում կամ ժխտում են իրենց տարածքում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը: Եթե այդ իրավունքը չի հարգվում, այդ ժողովուրդներն ունեն իրավունք արտաքին ինքնորոշման:

Անդրադառնալով նախադեպերին, Օսկանյանն ասաց, որ կա երեք միջազգային դատարանների որոշում, որոնք ամրգրում են ինքնորոշման իրավունքը. «Առաջինը 1920-ականներին Ալանդյան կղզիների հետ կապված դատարանի որոշումն է: Ալանդյան կղզիները, որ բնակեցված են շվեդներով, 1920-ին նրանք ուզեցին դուրս գալ Ֆինլանդիայի կազմից եւ միանալ Շվեդիային: Դատարանը որոշեց, որ նրանք այդպիսի իրվունք չունեն այնքան ժամանակ, որ Ֆինլանդիան  հարգում է նրանց ներքին ինքնորոշման իրավունքը: Դատարանը հստակ ասել է, որ այն պահին, երբ Ֆինլանդիան կփոխի իրենց կարգավիճակը, իրենք միանշանակորեն իրավունք կունենան որոշելու իրենց ճակատագիրը: Երկրորդ նախադեպը աֆրիկյան Կատնգայի օրինակն է, երբ Կատանգայի ժողովուրդը փորձեց ինքնորոշվել Կոնգոյի կազմում: Հարցը գնաց դատարան եւ դատարանը որոշեց, որ այնքան ժամանակ, որ նրանց ինքնավարության կարգավիճակը հարգվում է եւ պահպանվում է մայր երկրի կողմից, նրնք իրավունք չունեն դուրս գալ: Այլապես նա կարող է դուրս գալ:

Երրորդը Կանադայի օրինակն է, երբ Քվեբեկը փորձեց հանրաքվեով դուրս գալ Կանադայի կազմից:  Կանադայի դատարանը որոշում կայացրեց, որ նրանք իրավունք չունեն անջատվելու Կանադայից, քանի դեռ Կանադայի ֆեդերալ կառավարությունը հրգում է նրանց ինքնավար կարգավիճակը: Եվ նշվում է, որ երբ չի հարգվի այդ իրավունքը, նրանք իրավունք չունենան  հանրաքվեի միջոցով որոշել իրենց կարգավիճակը»:

Օսկանյանի խոսքով, ունենալով այսպիսի գործիքներ իր զինանոցում, Հայաստանի իշխանությունները դրանցից չեն օգտվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ