News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Սիլվիո Բեռլուսկոնին իր բիզնես թագավորության բանալիները թողել է իր երկու ավագ երեխաներին՝ Մարինային և Պիեր Սիլվիոյին, ըստ իր կտակի, հայտնում է Reuters-ը։

Նրանք միասին կվերահսկեն Fininvest-ի ընտանեկան բիզնեսի մոտ 53%-ը։ Նրանցից յուրաքանչյուրը հավասար բաժին կստանա։

Երեխաները Բեռլուսկոնիի մեդիա կայսրության հիմնական առաջնորդներն են. Մարիա Բեռլուսկոնին ընտանեկան ներդրումային Fininvest հիմնադրամի նախագահն է, իսկ Պիեր Սիլվիո Բեռլուսկոնին MediaForEurope (MFE) եվրոպական հեռարձակման բիզնեսի գործադիր տնօրենն է, որը հիմնադրվել է իր հոր կողմից՝ տասնամյակներ առաջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեռլուսկոնին 100 մլն եվրո է կտակել 33-ամյա Մարթա Ֆաշինային։

Հունիսի 9-ին Բեռլուսկոնին տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆայել կլինիկա, որտեղ նա մահացել է հունիսի 12-ին 86 տարեկան հասակում։ Մարտա Ֆաշինան իր վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում քաղաքական գործչի հետ։ 2022 թվականի մարտին Բեռլուսկոնին խորհրդանշական հարսանիք է անցկացրել Ֆաշինայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ