
Թուրքիայում մեծ արձագանք է գտել Դիրաբեքիրի «Դիարբեքիրսփոր» ակումբի անվան եւ տարբերանշանի փոփոխությունը։
Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ «Դիարբեքիրսփորը» դիմել է համապատասխան մարմիններին՝ ունի եւ տարբերանշանի փոփոխության համար։
Կայքը ներկայացրել է դիմումի օրինակը, որտեղ առկա է եղել նոր տարբերանշանը եւ նոր անունը։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ նոր տարբերանշանը գրեթե նույնն է ինչ Հայաստանի զինանշանը։
Այս փաստը Թուրքիայում մեծ սկանդալ է առաջացրել։
«Դիարբեքիրսփորի» պատասխանատուները դեռ չեն հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։