News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար։

Իր հերթին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ փոխանցեց երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին։ Իր խոսքում տիար Զազա Վաշակմաձեն նաև անդրադարձ կատարեց Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ...
Վրաստանի եւ Հայաստանի երկխոսությունը ռազմավարական հարցերի շուրջ օգուտ կբերի տարածաշրջանին. Ղարիբաշվիլի
Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ...
Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Արայիկ Հարությունյանին
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը...
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ...
Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո Թբիլիսիում կայացել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ...
Արմեն Ղուլարյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել են փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ