News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր «Սեւան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող ջրային հատվածից լճից դուրս է բերվել եւ առգրավվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Կառավարության որոշմամբ Սեւանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս եւ խեցգետնի որսի  թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  88-րդ հոդվածի՝

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի եւ ձկնորսության, ինչպես նաեւ կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաեւ որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաեւ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների եւ կենդանիների բռնագրավմամբ եւ որսորդության իրավունքի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամանակով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ