News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Տղամարդը, որ երեք օր անցկացրել է Բահամյան անմարդաբնակ կղզում, միայն ուրբաթ օրն է փրկվել այն բանից հետո, երբ ազդանշանային հրթիռ է արձակել իր առագաստանավից, հայտնել է ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը:

Առափնյա պահակախումբը օդանավերի անձնակազմերից հաղորդագրություններ է ստացել Քայ Սալ կղզու մոտ անսարք առագաստանավից ազդանշանային հրթիռների արձակման մասին:

Քայ Սալը փոքրիկ կղզի է, որի վրա այլևս ոչ ոք չի ապրում: Այն Բահամյան կղզիների տարածք է, բայց ավելի մոտ է Կուբային և Ֆլորիդային, քան  Բահամյան որևէ այլ խոշոր կղզու:

Ըստ Florida Keys News-ի՝ ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Բահամյան կղզիների հետ պայմանավորվածություն ունի կանոնավոր թռիչքներ կատարել Քայ Սալ կղզու վրայով՝ փնտրելու մարդկանց, որոնք կարող են մնացած լինել այնտեղ։

Այս դեպքում առափնյա պահպանությունը նկատել է տղամարդուն և բեռներ գցել՝ ներառյալ սնունդ, ջուր և ռադիոսարք՝ նրա հետ կապ հաստատելու համար:

Տղամարդը առափնյա պահպանության աշխատակիցներին պատմել է, որ  երեք օր արգելափակված է եղել ծանծաղուտում այն բանից հետո, երբ իր նավը շարքից դուրս է եկել:

Ավելի ուշ անձնակազմը նրան կղզուց դուրս բերելով «լավ վիճակում» հանձնել է Բահամյան կղզիների թագավորական պաշտպանության ուժերին, հայտնել են ԱՄՆ-ի առափնյա պահպանությունից:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ