News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 24-ին, ժամը 16։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել՝ 17:40-ին:

Հյուրասենյակում և խոհանոցում (մոտ 50 քմ) մասամբ այրվել է գույքը:

Տպել
Ամենաշատ