News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Որոշ անձինք, որոշ կուսակցություններ մեզ մեղադրում էին քաղաքային ընտրություններ անցկացնելու մեջ եւ երեկվա իմ խոսքը նրա մասին էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք տալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Ես չեմ կարծում, որ քաղաքական ելույթներն այս պահին երեւանցիներին այդքան հետաքրքիր են: Այնուամենայնիվ, սրանք քաղաքական ընտրություններ են, քաղաքական բովանդակություն ունեն: Երբ մենք ասում ենք, որ Երեւնում սարքում ենք 24 մանկապարտեզ, տասնյակ ֆուտբոլի դաշտեր, մարզադպրոցներ,կ բակեր 200-ից ավելի, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է»,-ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, բոլոր այն ուժերը, որոնք շեղում են այս իրական քաղաքական տրամաբանությունից, խոսում են ամեն ինչից, բացի իրենց անելիքից ու ծրագրերից. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք Երեւանի զարգացման վերաբերյալ ասելիք չունեն, ծրագիր չունեն: Այն, ինչը դու ասում ես, դու պետք է շտ կոնկրետ դրա իրականացման ծրագիրը նույնպես ունենաս: Երբ ներկայացնում են ֆանտաստիկայի ժանրի հեքիաթային ժանրի ծրագրեր, դա էլ է ժպիտ առաջացնում, որովհետեւ այդ ամենի տակ պետք է իրատեսական ֆինանսական գնահատական լինի: Դա ծրագիր չէ»,-ասաց իշխանության թեկնածուն:

Անդրադառնալով տեսակետին, որ հանրային տրանսպորտի զարգացման ծրագրի հիմքը դրվել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ հիմա դուք փիառվում եք դրանով, Ավինյանն ասաց. «Փիառվողներն են փիառվել ու փիառվում: 2017-ին, երբ մենք շրջում էինք Երեւանի փողոցներում եւ ասում էին՝ հուսահատության գազելներից ձեզ ազատելու ենք, դա «Ելք» դաշինքի ծրագիրն էր, որը հետո դարձավ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի ծրագիր, այն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ կառավարության, անձամբ իմ, մյուս փոխվարչապետի, նախարարների, Երեւանի ավագանու աջակցությամբ: Իսկ վերջին 1,5 տարվա մասով որեւէ մեկն առհասարակ, եթե կոնկրետ թեկնածուի մասին է խոսքը, ես սպասում եմ դեբատին, այդ ժամանակ կխոսենք»:

Դիտարկմանը, որ այժմ էլ հեռակա դեբատ է գնում իր եւ Հայկ Մարությանի միջեւ, երկուստեք հնչում են կոշտ խոսքեր, արդյոք դա նշանակում է, որ իր հիմնական մրցակիցը Մարությանն է, Ավինյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ես որեւէ մեկին մրցակից չեմ համարում: Ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երեւանցինեերն ընտրելու են Երեւանի, մեր երեխաների ապագայի համար: Մարդիկ տեսնում են, որ իրենց բակը, պրոցը բարեկարգվում է, իսկ որոշ ուժեր մտածում են, որ իրենց դա պետք չի, իրենց քաոս է պետք: Այն մարդիկ, որոնք այդ քաոսի ջրաղացին ջուր են լցնում, այո, կարող են համարել ինձ իրենց քաղաքական հակառակորդները: Ես որեւէ անձի հետ չեմ բանավիճում: Եթե մարդն այնքան քաղաքականապես հասուն չէ, որ քաղաքական ենթատեքստերը կարողանա գրագետ կարդալ: Բոլոր հնարավոր  րդարացումները կարելի է փրնտրել, բայց երբ որ բոլորը վատն են, ու դու միակն ես լավը, այդտեղ շատ խորը խնդիր կա քո անձի մեջ»:

Ավինյանն անդրադարձավ նաեւ Հայկ Մարությանի վերաբերյալ իր հայտարարությանը, թե «պատերազմից հետո տեսավ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, փախավ»:

«Այո, փախել ա: Կոնկրետ պատերազմից հետո, երբ կառավարության շենք, ԱԺ շենք մտնում էին ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամեն ինչը կանխելով, որ հակաժողովրդավարական ուժերը, խուլիգանները այս երկրին տեր չդառնան եւ 2018-ի հեղափոխության մեր իրավունքները՝ ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալու որեւէ մեկը չկարողանա մեզնից խլել: իսկ ով վախեցավ էդ պրոոցեսում, սիրտը չգիտեմ ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց ա փախել; Երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ