News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հայ-ռուսական հրաբերություններում առկա լարվածությանը, մասնավորապես նրան, որ առաջին անգամ կանչում են մեր դեսպանին եւ բողոքի նոտա են տալիս, Հռոմի ստատուտի գործընթացը, նաեւ Աննա Հակոբյանի այցը Կիեւ խիստ բացասաբար է ընդունում ՌԴ-ում, մյուս կողմից տեղի են ունենում հայ-ամերիկյան զորավարժություններ:

Հարցին, թե ինչո՞ւ ենք մենք գրգռում Ռուսաստանին, սրում հարաբերությունները ՌԴ-ի հետ այն պարագայում, երբ սահմանին իրավիճակը շատ բարդ է եւ մենք պատերազմին շատ մոտ ենք, Փաշինյանը պատասխանեց. «Իմ կնոջ այցը Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել: Կարծում եմ՝ դա անհարկի քաղաքականացվում է: Տեղյակ եք, որ կինս արդեն երկար ժամանակ ներգրավված է առաջին տիկինների եւ ջենտլմենների գործընկերության մեջ, որի շրջանակներում մասնակցում  է միջոցառումների: Առաջիկայում միջոցառում է նախատեսված նաեւ Երեւանում եւ չեմ կարծում, թե այստեղ քաղաքական հետեւոթյուններ անելու անհրաժեշտություն կա:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին, այստեղ էլ պետք է արձանագրեմ, որ առաջին անգամ չեն հայ-ամերիկյան զորավարժություններ տեղի ունենում Հայաստանում:

Մյուս կողմից էլ Հռոմի ստատուտի վավերացումը մենք մեկնարկել ենք 2022-ի դեպտեմբերին, պարզապես մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում: Ցավոք, ինքը իրականում վատ համընկնում ունեցավ ՌԴ-ի եւ Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում: Այդ գործընթացը ամենեւին էլ կապցված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, կապված է սահմանային լարվածությունների հետ»:

Փաշինյանը հավելեց, որ իրենք հասկանում են, որ վատ կամ անհանգստացնող կոնտեքստներ են ձեւավորում. «Բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները, մեր պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ: Մենք փորձում ենք դրանք զարգացնել: Ընդ որում, Հռոմի ստատուտը ամենեւին էլ մեր կառավարության մի ստորագրվել: Այն չի վավերացվել որովհետե ՍԴ-ն որոշել է, որ այն հակասում է մեր Սահմանադրությանը, բայց դուք գիտեք, որ 2015-ին մենք նոր Սահմանադրություն ունենք, այդ հակասությունները վերացած են եւ մենք առաջ ենք ընթանում մեր ճանապարհով, որովհետեւ դա մեր ստորագրած փաստաթուղթն է»:

Հիշեցմանը, որ դրանից բացի վարչապետը օրերս իտալական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ մենք 99.9 տոկոսով մեր անվտանգությունը դրել ենք մեկ զամբյուղի մեջ, եւ դա ռազմավարական սխալ է, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածարջանից կարծեք թե հեռանում է,  որ ռուսները Լաչինի միջանցքում իրենց պարտավորությունները չեն ուզում կամ չեն կարողանում կատարել, արդյոք դա արժի այն գինը, որ Ռուսաստանը կարող է ազդել մեր սահմանային իրավիճակի վրա, Արցախի վրա, ՀՀ վարչպետն արձգանքեց. «Այն, ինչ ես արձանագրում եմ, դա չեմ անում որպես  ուրախալի փաստ: Ակնհայտ է, որ ձեզ հայտնի իրադարձությունների պատճառով Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության որոշակի պակաս կա, մյուս կողմից մենք ունենք սահմանային որոշակի խնդիրներ, որոնք պետք է հասցեագրենք, կամ  մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը լրացնել:

Տեսեք, դուք փորձում եք Հռոմի ստատուտը հայ-ամերիկյան զորավարժությունները եւ նույնիսկ իմ կնոջ  այցն Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը բերել այն փաստի վրա, որ 2020-ի սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, որ ԱՄՆ-ի հետ զորավարժություն էինք անում, ոչ էլ այցելում էինք Ուկրաինա, բայց դա չխանգարեց, որ մենք սահմանին ունենանք պտերազմական իրավիճակ: Մենք այսօր փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը կարող է մեզ հասու լինել մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն»:

Նրա խոսքով, երբեմն մամուլում Հռոմի ստատուտը կապվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, բայց դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն. «Մենք դա վավերացնում ենք, որովհետեւ ուզում ենք, որ մասնավորապես 2022-ի սեպտեմբերի դեպքերը, 2021-ի մայիսի դեպքերը միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան: Սա եւս մի գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանը այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել եւ չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել եւ ուղղակի ոչինչ չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության  լրացուցիչ, այդ թվում միջազգային  գործիքներ ձեռք բերել»:

Դիտարկմանը, որ այդ ամենի արդյունքում Ռուսաստանը մեզ բողոքի նոտա է տալիս, ՀՀ վարչապետն ասաց. «Դա է պատճառը, որ մենք ակտիվ աշխատում ենք, որ ՌԴ-ում չիշտ ընկալումներ ձեւավորենք: Նույն Հռոմի ստատուտի հետ կապված մենք շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը բոլոր մտավախությունները կարող է փարատել եւ մենք կարող ենք շարունակում ենք աշխատել այդ լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ